Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ է

Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ է
08.10.2012 | 15:22

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:

Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրը համաձայնել է ընդգրկվելու փառատոնի հոբելյանական պատվավոր խորհրդում:
Նույն օրը` Ժնև-ում ՄԱԿ-ի գրասենյակում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվել է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը:
Հեղինակավոր այս մրցանակը շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ